Լիլիթ Մկրտչյան-Նադեժդա Կոսինցևա հանդիպման հաղթողը հայտնի կդառնա թայ բրեյքում

Լիլիթ Մկրտչյան-Նադեժդա Կոսինցևա հանդիպման հաղթողը հայտնի կդառնա թայ բրեյքում

PanARMENIAN.Net - Լիլիթ Մկրտչյանը աշխարհի առաջնության երկրորդ ռաունդի երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Նադեժդա Կոսինցևայի հետ Ռուսաստանից:

Պարտիան ավարտվել է միայն 18-րդ քայլում:

Լիլիթ Մկրտչյան-Նադեժդա Կոսինցևա առաջին խաղում նույնպես ոչ ոքի էր գրանցվել: Այդպիսով, շախմատիստուհիները թայ բրեյք կխաղան նոյեմբերի 16-ին:

Էլինա Դանիելյանը շարունակում է խաղալ հնդկուհի Հարիկա Դրոնավալիի հետ, հաշիվը դեռևս 1:0 է հնդկուհու օգտին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---