ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջեւ Վարշավայում հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն դեռեւս չկա: Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունը, ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «եթե Թուրքիան հրաժարվի իր հայտնի նախապայմաններից, դա լուրջ հեռանկարներ կբացի առաջընթացի համար»: Նշենք, որ մայիսի 16-17-ին Ռոբերտ Քոչարյանը եւ Ռեջեփ Էրդողանը Վարշավայում մասնակցելու են Եվրոպայի Խորհրդի անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---