Չեխիան պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ պաշտպանական գործակցությունը![]() 15 նոյեմբերի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային և ռազմական կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Չեխիայի պաշտպանության նախարարությունը կարևորվում է Հայաստանի հետ համագործակցությունը, և հաշվի առնելով երկու երկրների միջև կնքված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը, չեխական կողմը պատրաստ է էլ ավելի զարգացնել համագործակցությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |