ՆՈՐՎԵԳԻԱՆ 10 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ UNDP ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Նախօրեին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) եւ Նորվեգիայի կառավարության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիր`նախատեսելով Նորվեգիայի կողմից 10 մլն դոլարի հատկացում Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում UNDP ծրագրերի իրականացման համար, տեղեկացրել են ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում: Նորվեգիան ֆինանսական օժանդակություն կցուցաբերի ժողովրդավարական կառավարման, էներգետիկայի եւ հաստատուն զարգացման ոլորտներում նախագծերի իրականացմանը: UNDP Երեւանի, Բաքվի, Թբիլիսիի գրասենյակները նախկինում նույնպես սերտորեն համագործակցել են Նորվեգիայի հետ: Հայաստանում Նորվեգիան աջակցել է տրաֆիկինգի դեմ պայքարի եւ անօրինական մարդավաճառության զոհերի ռեաբիլիտացիայի ծրագրի իրականացմանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---