ՀՀ ԱԳՆ-ն ու Հալեպի Ազգային առաջնորդարանը սիրիահայ ռեժիսորի անհետացման վերաբերյալ դեռևս տեղեկություն չունեն15 նոյեմբերի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիահայերը համացանցում տեղեկություններ են տարածում, որ արդեն մի շաբաթից ավելի է` նոյեմբերի 7-ից, ինչ անհայտ կորել է սիրիահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը: Համաձայն այդ տեղեկությունների` 27-ամյա ռեժիսորին վերջին անգամ տեսել են Հալեպի հանրային զբոսայգում` իր գործընկերների հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, որևէ հստակ տեղեկատվություն երիտասարդի անհետացման վերաբերյալ դեռևս չկա: Հալեպի Ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն էլ իր հերթին ասաց, որ Գաբրիելյանի անհետացման մասին տեղեկատվությունն ու հնարավոր պատճառները դեռ ճշտվում են, մանրամասներ կլինեն վաղը: Պարզվում է, որ Ավո Գաբրիելյանն աշխատում էր նոր ֆիլմի վրա, որը պատմում է սիրիական հակամարտության ընթացքում սիրիացի ժողովրդին հասցված վնասի մասին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել |