Ռիզվան Հուսեյնով. Քադիրովը մեկնել է Բաքու, որպեսզի փոխանցի Կրեմլի մեսիջը վրաց-ռուսական հարաբերությունների մասին15 նոյեմբերի 2012 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի Բաքու կատարած այցի նպատակն է Ադրբեջանին հասցնել Ռուսաստանի դիրքորոշումը ՌԴ հետ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովը: Նրա խոսքով, Քադիրովն իր հետ տանում է Կրեմլի մեսիջը՝ կապված վրաց-ռուսական հարաբերություններում որոշ փոփոխությունների հետ: «Տեղեկատվություն է ստացվել, որ Իվանիշվիլիի կառավարությունը պատրաստ է վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի տարածքով: Վրացական քաղաքականության մեջ նման շրջադարձը չէր կարող զարմացնել պաշտոնական Բաքվին: Չէ որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարող է լավ հնարավորություն դառնալ Հայաստանի համար դուրս գալ տնտեսական շրջափակումից և լրացուցիչ սպառազինություն ստանալ Ռուսաստանից»,- քաղաքագետին մեջբերում է vesti.az-ը: Նոյեմբերի 15-ին Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը այց է կատարել Բաքու: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |