ՕԵԿ-ԲՀԿ հանդիպման հիմնական թեման եղել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը

ՕԵԿ-ԲՀԿ հանդիպման հիմնական թեման եղել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը

PanARMENIAN.Net - «Օրինաց երկրի» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների այսօր կայացած հանդիպումը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արդյունավետ է որակում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ ԲՀԿ նրկայացուցիչները հանդիմանը ներկայացրել են օրակարգը, որի պայմաններում, ըստ իրենց, հնարավոր է երկրում համակարգային փոփոխությունների հասնել: «Քննարկման հիմնական հարցը վերաբերել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ թեզը մշտապես եղել է ՕԵԿ-ի օրակարգում: Ներկայացրեցինք մեր տեսակետը՝ թե ինչպես ենք տեսնում հետագա համագործակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ՝ անկախ նրանից, թե այդ ուժերը որ դաշտում են գտնվում՝ ընդդիմադիր կամ իշխանական: Մեր կարծիքով ուժերի կոնսուլիդացիայի շնորհիվ հնարավոր է լուծել խնդիրներ, որոնք իսկապես կբերեն երկրում փոփոխություննրի»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Ավելացնենք, որ հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՕԵԿ-ից՝ կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը: Հանդիպման արդյունքները ՕԵԿ-ը կքննարկի վաղը կայանալիք քաղաքական խորհրդի նիստում, որից հետո կհրապարակի իր դիրքորոշումը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---