Շանթ Սարգսյանը մինչև 10տ շախմատի ԱԱ-ում բարձրացել է 4-րդ տեղը16 նոյեմբերի 2012 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Մարիբորում (Սլովենիա), արդեն կայացել են 8 տուրեր: Հայ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը մինչև 18 տարեկան տարիքային կարգում զիջել է Եվգենի Ֆեդոսեևին (Ռուսաստան) և 5,5 միավորով 4-րդ տեղից իջել 14-րդ տեղը: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը հաղթել է Կրիստոֆ Սոչակիին (Ֆրանսիա): Գրիգորյանը հավաքել է 6 միավոր և բարձրացել 6-րդ տեղը: Մանուել Պետրոսյանը (14 տարեկան) 6 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Նա առաջատար Բիլել Բելաչենեին (Ֆրանսիա) զիջում է մեկ միավորով: Շանթ Սարգսյանը (մինչև 10 տարեկան) 6,5 միավորով կրկին բարձրացել է 4-րդ տեղը, 8-րդ տուրում նա հաղթել է Ռամզան Ժալմախանովին (Ղազախստան): Առաջնությունը 8 միավորով գլխավորում է Հոու Նգույենը (Վիետնամ): Հայաստանն առաջնությունում մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան քաշային կարգերում ներկայացնում են ևս 12 շախմատիստներ: Առաջնությունն ընթանում է շվեյցարական համակարգով 11 փուլերով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |