ՏԱԼՎԻՏԻԵ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ «ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ» ԿԱԽՎԱԾ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ13 մայիսի 2005 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն Բաքվում Ադրբեջան կատարած այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է, որ նրա բանակցությունների հիմնական թեմաներն էին` ղարաբաղյան կարգավորման հեռանկարները, առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ թուրք-հայկական հարաբերությունների հարցերը: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների օրակարգը սպառված է եւ «նրանց հարկավոր է նոր մանդատ»: Հ.Տալվիտիեն հույս է հայտնել, որ Վարշավայում ԵԽ անդամ-երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նոր մանդատ կտրամադրի նախարարներին բանակցությունները շարունակելու համար: Բաքվում հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը ԵՄ հատուկ ներկայացուցիչը բացատրել է նրանով, որ այդ հարցը ազդեցություն ունի ղարաբաղյան կարգավորման վրա: Հ.Տալվիտիեն կրկնել է Անկարայի հայտնի դիրքորոշումն այն մասին, թե մինչեւ չլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ: Ինչպես կարծում է Հ.Տալվիտիեն, հակամարտության կարգավորումը «մասնակիորեն» կախված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններից, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |