Այժմ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից16 նոյեմբերի 2012 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից տեղեկացնում են, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից: Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը և հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաև SMS հաղորդագրությունների համար: Հեռախոսն ապահովում է քաղաքային և բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում և թույլ է տալիս պահպանել հեռախոսահամարը նոր բնակարան կամ գրասենյակ տեղափոխվելիս, ինչպես նաև ուղարկել և ստանալ SMS-ներ ստացիոնար հեռախոսով` չհրաժարվելով նախկին քաղաքային համարից: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |