«Ռուսաստանի հայերի միությունը» ճանաչվել է «Տարվա կազմակերպություն-2012»` միջեպատական հարաբերությունների ամրապնդման համար![]() 16 նոյեմբերի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կենսագրական ինստիտուտը հայտարարել է «Տարվա մարդ 2012» ազգային մրցանակաբաշխության դափնեկիրներին: Նրանց թվում են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները` ԵվրԱզԷս-ի և Մաքսային միության ստեղծման համար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը` Մշակույթի և արվեստի ոլորտում բեղուն գործունեության համար և այլք: «Տարվա կազմակերպություն» անվանակարգում մի շարք ռուսական կազմակերպությունների կողքին հաղթողներ են դարձել Կարեն Շահնազարովի կողմից ղեկավարվող «Մոսֆիլմ» կինոկոնցեռնը` ռուսական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաև Արա Աբրահամյանի ղեկավարած «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպությունը և այլն: Մրցանակը սահմանվել է 1993թ և շնորհվում է 20-րդ անգամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |