Իվանիշվիլին ԵԱՀԿ-ում պատմել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները

Իվանիշվիլին ԵԱՀԿ-ում պատմել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հինգշաբթի հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Կնուտ Վոլլեբեկի հետ: Ըստ վարչապետի մամլո ծառայության, կողմերը քննարկել են Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման ուղիները:

Իր հերթին ԵԱՀԿ հանձնակատարը վարչապետին է ներկայացրել այն նախագծերը, որ իրականացնում է կազմակերպությունը Վրաստանում ազգային փոքրամասնությունների համար:

Իվանիշվիլին պատրաստակամություն է հայտնել համագործակցելու արդեն իրագործվող նախագծերի շրջանակում և ներկայացրել է Վրաստանի նոր կառավարության տեսակետը այդ խնդիրների կարգավորման վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---