Հայաստանի և Ուրուգվայի գործարարները քննարկել են համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները16 նոյեմբերի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները և խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության հետ: Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ՀՀ վարչապետի և արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկված Հայաստան-Ուրուգվայ տնտեսական կապերի զարգացման կարևորությունն ու առևտրաարդյունաբերական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը՝ հանդիպմանը հրավիրվել են նաև գործարարներ: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն ներկայացրել է Ուրուգվայի աշխարհագրական, պատմական, քաղաքական ու տնտեսական առանձնահատկությունները՝ նշելով, որ իր երկրի զարգացման առաջնահերթությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում քաղաքական, տնտեսական ու սոցիալական կայունությունը, աշխարհի համար բաց լինելու, ներդրումների համար բարենպաստ դաշտ ստեղծելու հետևողական քաղաքականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Ըստ Ուրուգվայի խորհրդարանի նախագահի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իր երկրի գրանցած հաջողությունների վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն: Դա փաստում է նաև այն մասին, որ Ուրուգվայի համար մարդու իրավունքներն ավելի բարձր են դասվում, քան տնտեսական շահերը: Հայաստանի և Ուրուգվայի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտներն ու ներդրումային հնարավոր ուղղությունները: Մասնավորապես քննարկվել են դեղագործության, ագրոարդյունաբերության, տուրիզմի, շինանյութերի արտադրության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ու գիտական ասպարեզում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները: Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկել է գործարարների ավելի ընդլայնված կազմով հանդիպումներ կազմակերպել, քննարկել ներդրումային բոլոր հնարավորությունները և իրատեսական ու գործնական քայլեր ձեռնարկել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |