«Դաշնակցությունը» կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե վերջինս ընդունի կուսակցության 7 կետանոց առաջարկը

«Դաշնակցությունը» կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե վերջինս ընդունի կուսակցության 7 կետանոց առաջարկը

PanARMENIAN.Net - «Դաշնակցությունը» պատրաստ է առաջիկա նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին, եթե Սերժ Սարգսյանն ընդունի կուսակցության 7 կետանոց առաջարկը:

«Եթե այսօր անկեղծ խոսենք, այդ կետերն ընդունելու ամենամեծ շանսն ունի իշխանությունը, եթե ասի, որ փոփոխելու է, պայքարելու է, բիզնեսը տարանջատելու է, մենաշնորհները կազմաքանդելու է, այդ իշխանությանը պետք է ծափ տալ, բայց որ չի անում…»,- այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի՝ ՀՅԴ-ն իր այս հայտարարությունով ուզում է ցույց տալ, որ իր համար համակարգային փոփոխությունն ավելի կարևոր է, քան անձերը: «Նրանք ուզում են ասել, թե իրենց համար մեկ է՝ ով կիրականացնի այդ բարեփոխումը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ գործող նախագահին հնարավոր սատարման վերաբերյալ հայտարարությունից առաջ էլ ՀՅԴ-ն հանդիպել էր ԲՀԿ-ի հետ: Այս կուսակցության ներկայացուցիչների հետ ՀՅԴ-ականները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական կարգին անցելու գաղափարների շուրջ հարցեր էին քննարկել:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---