Աբխազ փորձագետն առայժմ անիրական է համարում երկաթուղու վերականգնումը

Աբխազ փորձագետն առայժմ անիրական է համարում երկաթուղու վերականգնումը

PanARMENIAN.Net - Աբխազ փորձագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նուրի Գեզերդավան անիրական է համարում երկաթուղու վերականգնումը հակամարտության պայմաններում, երբ Վրաստանը և Աբխազիան գրեթե «պատերազմական դրության մեջ» են և նրանց միջև բացակայում են բազային պայմանագրերը, որոնք կարձանագրեն մարտական գործողությունների ավարտը և հետագայում ուժի չկիրառումը:

«Աբխազիայի հիշողությունը թարմ է: Այսօր, երբ Վրաստանը բարձրացնում է այս հարցը, ով երաշխիքներ կտա, որ երկաթուղին կսկսի գործել»,- ասել է նա:

Նուրի Գեզերդավայի խոսքով, տեղի փորձագիտական հանրության կողմից դա ավելի շատ ընդունվում է որպես Վրաստանի նոր վարչակազմի կողմից իր շահերի ոլորտը շրջագծելու և միաժամանակ Ռուսաստանի և Անդրկովկասի տրամադրությունները «շոշափելու» փորձ, որոնք շահագրգռված են երկաթուղային հաղորդակցության մեջ, հաղորդում է GTimes –ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---