Աֆղանստանում պայթեցրել են հարսանեկան կորտեժը, կան զոհեր

Աֆղանստանում պայթեցրել են հարսանեկան կորտեժը, կան զոհեր

PanARMENIAN.Net - Աֆղանստանի Ֆարահ գավառում ականի վրա պայթել է հարսանիքի մասնակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը: Պայթյունի արդյունքում զոհվել է 18 մարդ, ևս 5-ը տուժել են:

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել երկու գյուղերի միջև ձգվող ճանապարհին, զոհերի թվում կան կանայք և երեխաներ:

Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---