Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առանջությունում Հայստանը ներկայացնող Գոռ Հարությունյանն անցավ եզրափակիչ

Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առանջությունում Հայստանը ներկայացնող Գոռ Հարությունյանն անցավ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առանջությունում մինչև 60կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Իվանյանը պարտվեց Ուկրաինան ներկայացնող հայազգի Գևորգ Խաչատրյանին և դուրս մնաց եզրափակչից: Բրոնզե մեդալի համար նա կպայքարի Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիո Բասիլի հետ:

Այս քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արամ Գրիգորյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Սաֆարովին և դուրս եկավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար կմրցի Ուկրաինան ներկայացնող հայազգի Գևորգ Խաչատրյանի հետ:

Մինչև 66 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայստանը ներկայացնող Գոռ Հարությունյանը հաղթեց ռուսաստանցի Աբդուլա Աբդուլջալիլովին և դուրս եկավ եզրափակիչ` նվազագույնն ապահովելով արծաթե մեդալ: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Վադիմ Շոկան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---