Տրոֆիմով. Առաջիկա տարիներին Եվրոպայի հետաքրքրությունը ԼՂ հարցի նկատմամբ խորը չի լինի![]() 16 նոյեմբերի 2012 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա մի քանի տարիներին եվրոպական երկրների հետաքրքրությունը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, ամենայն հավանականությամբ, խորը չի լինի, բացառությամբ Ֆրանսիայի, հայտարարել է ռուս քաղաքագետ, էթնոկոնֆլիկտոլոգ Վիտալի Տրոֆիմովը: Նա հիշեցրել է, որ ժամանակին Նիկոլյա Սարկոզին փորձել է արագացնել ղարաբաղյան կարգավորումը, բայց չի կարողացել: Խնդիրն ավելի բարդ է եղել, քան թվացել է հավակնոտ ֆրանսացի առաջնորդին: «Կովկասի նկատմամբ Փարիզի հետաքրքրության վերսկսման խթան կարող է դառնալ ցանկացած ներքաղաքական իրադարձություն»,- կարծում է ռուս փորձագետը, հաղորդում է «Նովոստի Ադրբեջանը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |