ԱՄՆ ԳՈՀ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ13 մայիսի 2005 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն այսօր հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգթոնը գոհ է ահաբեկչության դեմ պայքարի եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունից: Նրա խոսքերով` հայ-ամերիկյան համագործակցությունը ներառում է նաեւ պետական սահմանների պահպանությունը եւ ուղղված է, մասնավորապես, Հայաստանի տարածքով զանգվածային ոչնչացման զենքի եւ այլ արգելված նյութերի ներմուծման եւ տարանցման հնարավոր փորձերի կանխմանը: Դեսպանը նշել է նաեւ, որ ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը պաշտպանական ոլորտում կընդլայնվի: «Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները պաշտպանական ոլորտում գտնվում են շատ լավ եւ ամուր հիմքի վրա, եւ մենք շատ գոհ ենք համագործակցության մակարդակից»,- ավելացրել է ամերիկացի դիվանագետը: Նա հիշեցրել է, որ մայիսի սկզբին Հայաստանում էր գտնում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության փորձագետների խումբը, որն անցկացրել է ՀՀ Զինված ուժերի գնահատումը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |