Պաղեստինի ինքնավարության նախագահն ԱՄՆ-ին և Եվրոպական երկրներին խնդրել է ագրեսիան դադարեցնելու կոչ անել Իսրայելին![]() 16 նոյեմբերի 2012 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Ռամալլահում քիչ առաջ ավարտված մամուլի ասուլիսի ժամանակ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասն ասել է. «Մենք զգում ենք, որ Իսրայելը սկսել է մեր ժողովրդին թուլացնելու իր պլանը: Կասկած չկա, որ կոտորածներն արդեն սկսվել են` ամեն օր մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք մահացած երեխաների: Լարվածությունը գագատթնակետին է թե Գազայի հատվածում, թե դրանից դուրս»: Ալ Ջազիրայի հաղորդմամբ Մահմուդ Աբասը նշել է, որ Միացյալ Նահանգներին և Եվրոպական երկրներին խնդրել է օգտագործել իրենց իշխանությունը և ագրեսիան դադարեցնելու կոչ անել: Ինքնավարության նախագահն ասել է. «Մենք պիտի հասկանանք, որ սա ագրեսիա է Պաղեստինի ժողովրդի դեմ և պիտի միսնական լինենք; Այս օրերն իրական փորձություն են ազգային միասնության և հաշտության համար: Նրա խոսքով Իսրայելի ագրեսիան ուղղված է ՄԱԿ-ում Պաղեստինի քայլերին խանգարելուն:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |