«Հրապարակ». ԲՀԿ-ի հետ առաջինը կոնսուլտացիայի նստած ՀՅԴ-ն ևս կոնսուլտացիաների շարք է սկսել17 նոյեմբերի 2012 - 09:33 AMT PanARMENIAN.Net - «Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախաձեռնած կոնսուլտացիաների շուրջ, բանն այն է, որ ԲՀԿ-ի հետ առաջինը կոնսուլտացիայի նստած ՀՅԴ-ն ևս կոնսուլտացիաների շարք է սկսել։ Այսօր ՀՅԴ-ն հանդիպելու է ՕԵԿ-ի, իսկ երկուշաբթի՝ ՀԱԿ-ի հետ։ Բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու պլատֆորմով հանդես եկող ՀՅԴ-ն դեմ է Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանելուն։ ՀՅԴ շարքերում, ինչպես ՀԱԿ և ՀՀՇ շարքերում, այդ առնչությամբ լուրջ դժգոհություն կա՝ մի տարբերությամբ, որ ՀՅԴ շարքերում չեն ցանկանում որևէ այլ թեկնածուի, նույնիսկ Վարդան Օսկանյանին պաշտպանել։ Դաշնակցական մեր աղբյուրները չեն բացառում, որ դեկտեմբերին կայանալիք ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովի ժամանակ տեղերից ընտրված պատվիրակները հարց բարձրացնեն սեփական թեկնածուով մասնակցելու մասին, և քանի որ ՀՅԴ-ում իսկապես որոշումների կայացման դեմոկրատիկ սիստեմ է գործում, նաև հաղթեն։ Հիշեցնենք, որ թե Հրանտ Մարգարյանը, թե Վահան Հովհաննիսյանը հրաժարվել են թեկնածու առաջադրվել, որովհետև հասկանում են, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում շատ քիչ ձայն կհավաքի, ինչն էլ կուսակցությանն ընդհանրապես լուսանցք կմղի։ Էլ ավելի անմխիթար կլինի վիճակը, եթե ՀՅԴ երկրորդ էշելոնից թեկնածու առաջադրվի՝ Արծվիկ Մինասյանի կամ մեկ այլ դեմքով։ Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, դա է պատճառը, որ ՀՅԴ-ն սկսել է զուգահեռ կոնսուլտացիաներ անցկացնել, որպեսզի հարկավոր պահին կարողանա ընտրությունները բոյկոտելու, իսկ որ առավել հավանական է՝ չմասնակցելու պատճառաբանություն ունենալ»,– գրում է «Հրապարակ» թերթը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |