Մհեր Շահգելդյան. ԲՀԿ-ի հետ չստացվեց, ՀՅԴ-ի հետ կփորձենք, իսկ ՀԱԿ-ի հետ ընդհանուր եզրեր չկան17 նոյեմբերի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՕԵԿ-ը, քաղխորհրդի նիստում քննարկելով ԲՀԿ-ի հետ հանդիպման արդյունքները, հրաժարվել է շարունակել քաղաքական խորհրդակցությունները ԲՀԿ-ի հետ։ Այսօր ասուլիսի ժամանակ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը մեկնաբանեց` ՕԵԿ-ը միշտ կողմ է եղել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն նախընտրում է այդ հարցը քննարկել նախագահական ընտրություններից հետո: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելն էլ համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի է ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, ասել է Շահգելդյանը: Մհեր Շահգելդյանի խոսքով, ՀՅԴ-ն նույնպես դիմել է ՕԵԿ-ին՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, և իրենք կրկին դրական են արձագանքել: Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը ՕԵԿ հասցեին՝ Մհեր Շահգելդյանն ասաց, թե իրենք քաղաքակիրթ կլինեն մոտեցումների և հայտարարությունների մեջ, այդպես միշտ է եղել` նաև այն ժամանակ, երբ ՀԱԿ-ի կողմից անհարիր հայտարարություններ են հնչել: Նրա խոսքով, ՀԱԿ-ի հետ հարաբերությունները սահմանափակվում են ԱԺ-ում, և համագործակցության եզրեր չկան: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով |