Մհեր Շահգելդյան. ՕԵԿ-ը սատարում է ոչ թե ՀՀԿ-ին, այլ Սերժ Սարգսյանին17 նոյեմբերի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նոյեմբերի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Մենք մեր խոսքը ասել ենք, հավատարիմ ենք մեր խոսքին»,- ասաց նա: Անդրադառնալով իրենց՝ ՀՀԿ-ի ստվերը լինելու մասին խոսակցություններին, Մհեր Շահգելդյանը կտրականապես հերքեց դա և որպես ապացույց նշեց քաղաքական խորհրդակցությունները, որոնց իրենք մասնակցել են, իսկ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն՝ ոչ: «ՕԵԿ-ը ցուցադրական բաներ չի արել ու չի անելու: Մենք երբեք մեր դեմքն ու ինքնուրույնությունը ցույց տալու խնդիր չենք ունեցել», - ասաց Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, իրենց քաղաքական գործունեությունը հաճախ համընկնում է ՀՀԿ գործունեության հետ միմիայն կոալիցիոն համագործակցությունից ելնելով, իսկ առաջիկա ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը սատարելու է ոչ թե ՀՀԿ-ին, այլ Սերժ Սարգսյանին։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |