ՀԱԷԿ նոր բլոկը կհամապատասխանի անվտանգության միջազգային չափանիշներին17 նոյեմբերի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հաշվի կառնի բոլոր ռիսկերը նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ժամանակ, այն կհամապատասխանի անվտանգության միջազգային չափանիշներին, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպմանը: «Ես նոր սերնդի ատոմակայանի կառուցման կողմնակից եմ, որի կառուցման ժամանակ հաշվի կառնվեն բոլոր ռիսկերը, այդ թվում նաև բնապահպանական: Վստահ եմ, որ մեր ատոմակայանը կհամապատասխանի լավագույն նմուշներին»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, ատոմային էներգետիկան ապագա ունի, անկախ որոշակի ռիսկերից: «Վերջին իրադարձությունները Ճապոնիայում, Ֆուկուսիմայի վթարը հանգեցրին նրան, որ այսօր սևեռուն ուշադրություն է դարձվում ԱԷԿ աշխատանքի անվտանգության հարցերին: Սակայն, ես ծայրահեղությունների կողմնակից չեմ»,-ասել է Սարգսյանը: Նա նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ քիմիական արդյունաբերության ռիսկերն ավելի մեծ են, քան ատոմային ոլորտում: «Սակայն, դա չի նշանակում, որ պետք է փակել բոլոր քիմիական ձեռնարկությունները»,-ասել է Սարգսյանը: Նա գտնում է, որ այդ խնդիրների լուծումը պետք է հավասարակշռված լինի և հաշվի առնի ինչպես անվտանգության, այնպես էլ հանրության պահանջները»,-հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |