ՄԱԿ-ի ԱԽ մոդելի խորհրդաժողով ԵՊՀ-ում. ուսանողները քննարկում էին ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը17 նոյեմբերի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մոդելի խորհրդաժողով, որտեղ ուսանողները քննարկում էին ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը: Նախքան համաժողովն անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների և կառուցվածքի, ընթացակարգային կանոնների մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար: Մասնակիցները ծանոթացել են ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումներին: Նրանք նաև ծանոթացել են բանակցությունների, բազմակողմ դիվանագիտության արվեստին և ստացել անհրաժեշտ տեղեկություններ: «Բանակցելու, համաձայնության գալու և հակառակ կողմի կարծիքին հանդուրժողաբար վերաբերվելու կարողությունն օգտակար է ձեր հետագա մասնագիտական առաջընթացի համար և ձեզ կօգնի դառնալ ձեր համայնքների առավել ակտիվ անդամներ»,- խորհրդաժողովի բացման ժամանակ ասաց ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ ասաց, որ ինքը տպավորված է ուսանողների խանդավառությամբ: Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ և փոքրիկ մրցանակներ: Ավելացնենք, որ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները ՄԱԿ-ի մարմինների դերախաղ են, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |