Գյումրու քաղաքապետին առաջարկում են նախակրթարաններն անվճար դարձնել

Գյումրու քաղաքապետին առաջարկում են նախակրթարաններն անվճար դարձնել

PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոնը» սոցիալապես առավել խոցելի ընտանիքների երեխաների համար նախակրթարաններն անվճար դարձնելու մասին դիմում-առաջարկություն է ներկայացրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին և ավագանու անդամներին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են «Շիրակ կենտրոնը»-ից: Դիմում-առաջարկության մեջ նշված է.

«Գյումրիում սոցիալապես առավել ծանր պայմաներում են բնակվում տնակային ավանների բազմանդամ և միայնակ մայրերի ընտանիքները: Մեր ուսումնասիրությունները և դիտարկումները ցույց են տվել, որ այդ ընտանիքների մանկահասակ երեխաների մեծ մասը զրկված են նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից` հիմնականում պահանջվող վարձավճարները մուծելու միջոցներ չունենալու պատճառով: Այդ երևույթը բացասաբար է ազդում հարյուրավոր երեխաների պատշաճ խնամք ու սնունդ տրամադրելու, ինչպես նաև նրանց ծնողների ու խնամակալների զբաղվածության ապահովման վրա: Ցավոք, աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում նախակրթարանները վճարովի են, այն դեպքում, երբ մայրաքաղաքում դրանք անվճար են:

Առաջարկում ենք 2013 թվականի հունվարի 1-ից Գյումրու սոցիալապես առավել խոցելի ընտանիքների, մասնավորապես` տնակներում բնակվող բազմանդամ և միայնակ մայրերի ընտանիքների, ինչպես նաև ծնողազուրկ երեխաների համար նախակրթարանները դարձնել անվճար: Ակնկալում ենք, որ մեր այս առաջարկությունը կընդգրկեք Գյումրու ավագանու առաջիկա նիստերից մեկի օրակարգում և 2013 թվականի համայնքային բյուջեն հաստատելիս կներառեք հատուկ տող վերը նշված սոցիալական խմբերի երեխաների համար Գյումրու նախակրթարանների վարձավճարները համայնքային բյուջեի միջոցներից տրամադրելու մասին»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---