ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԵՎՐՈՊԱ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Երեւանի մանկական պատկերասրահում բացվել է «Եվրոպա-Հայաստան» մանկական ցուցահանդեսը` նվիրված Եվրոպայի երկրներին, տեղեկացնում է «Կովկասյան հանգույցը»: Բացման արարողությանը ներկա գտնվող Հայաստանում եւ Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թորբեն Հոլցը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջին անգամ է ֆինանսավորում նման միջոցառում Հայաստանում. «Ես վստահորեն կարող եմ ասել, որ այս տաղանդավոր երեխաներից շատերը հետագայում կդառնան հայտնի նկարիչներ»: Թ.Հոլցեն տեղեկացրել է, որ մոտ ապագայում ԵՄ-ը Հայաստանի կառավարության հետ համատեղ նախատեսում է մի շարք մշակութային միջոցառումներ կազմակերպել Հայաստանում եւ արտասահմանում, ինչը կամրապնդի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցությունը:
 Ուշագրավ
---