ԶՈՒ բուժծառայությունը կամզմավորվել է ուղիղ 20 տարի առաջ. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի այս տարվա 1-ին կուրսեցիներին էլ երդվեցին

ԶՈՒ բուժծառայությունը կամզմավորվել է ուղիղ 20 տարի առաջ. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի այս տարվա 1-ին կուրսեցիներին էլ  երդվեցին

PanARMENIAN.Net - Զինված ուժերի բուժծառայության կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմական բժիշկներ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին կուրսեցիների երդման արարողությունը:

Ներկաների համար ցուցադրվել է ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունում պատրաստված «Կյանքի ու մահվան սահմանում» խորագրով տեսաֆիլմը, որն անդրադարձ է ՀՀ զինված ուժերի բուժծառայության կազմավորման ու զարգացման փուլերին, Արցախյան ազատամարտում հայ բժիշկների գործած հերոսական սխրանքներին, բուժծառայողի աշխատանքին ու կերպարին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում արժևորել է բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում, ընդգծել, որ բժիշկները սխրալից ճանապարհ են անցել Արցախյան ազատամարտի տարիներին, իսկ այսօր էլ ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն, որը պատշաճ է իրականացնում իր առջև դրված խնդիրները:

Բուժծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով մի շարք բուժծառայողներ և քաղաքացիական բժիշկներ պարգևատրվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---