Աբխազիայում կանցկացվի սիրիացի չերքեսների աջակցության հանրահավաք![]() 18 նոյեմբերի 2012 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում նոյեմբերի 22-ին խորհրդարանի առջև գտնվող հրապարակում կանցկացվի սիրիացի չերքեսների աջակցության հանրահավաք: Հանրահավաքն արտոնվել է հանրապետության իշխանությունների կողմից, հաղորդել է Բեսլան Կոբախիան: «Հանրահավաքի ժամանակ կընդունվի Աբխազիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Հորդանանի, Սիրիայի, Հայաստանի և այլ երկրների իշխանություններին ուղղված դիմում, որոնց քաղաքացիներն այսօր վտանգի մեջ են: Որքանով տեղյակ եմ, լուրջ բանաձև է նախապատրաստվում և հուսով եմ, որ դա գոնե ինչ-որ դրական ազդեցություն կունենա ստեղծված իրավիճակի վրա»,-ընդգծել է Կոբախիան: Ըստ նրա, Աբխազիայի իշխանությունները, ի տարբերություն ռուսական իշխանության, «անում են հնարավոր ամեն բան»: Ըստ նրա, հանրահավաքը բազմամարդ կլինի. դրան կմասնակցեն հասրակական գործիչներ, մշակույթի և գիտության գործիչներ, ուսանողներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, փոխանցում է «Կավկազսկիյ ուզելը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |