Էրդողանն անարդար է համարում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի միայն 5 երկրներ են ղեկավարում բոլոր միջազգային հարաբերությունները![]() 18 նոյեմբերի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արաբական և իսլամական երկրներին փոխել ՄԱԿ-ի ԱԽ-ի կառուցվածքը, հաղորդում է ՌԻ Նովոստին: Շաբաթ օրը Էրդողանը երկօրյա այցով ժամանել է եգիպտական մայրաքաղաք, որտեղ արդեն հանդիպել է այդ երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ: «Անարդար է, որ միայն 5 երկրներ են ղեկավարում բոլոր միջազգային հարաբերությունները»,-հայտարարել է նա` ելույթ ունենալով Կահիրեի համալսարանում: Նա հայտարարել է, որ Թուրքիայի համար անընդունելի է Գազայի հատվածի նկատմամբ ագրեսիան և հաստստել, որ «իր երկիրը, տարածաշրջանային բոլոր երկրների հետ միասին, կողմ է հանդես գալիս իսրայելական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |