Էրդողան. Իսրայելը պատասխան կտա Գազայի հատվածում սպանված երեխաների արցունքների համար![]() 18 նոյեմբերի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Վաղ թե ուշ, Իսրայելը պատասխան կտա Գազայի հատվածում սպանված երեխաների արցունքների համար, շաբաթ օրը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` աջակցություն խոստանալով պաղեստինցի ժողովրդին, հաղորդում է Today's Zaman-ը: Էրդողանը Կահիրե է ժամանել 12 նախարարների և 350 գործարարների ուղեկցությամբ` մերձավորարևելյան այս երկրի հետ երկխոսությունն ակտիվացնելու համար: Այցը ,երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից, խոշորագույնն է: Կահիրեի համալսարանում իր ելույթի ժամանակ Էրդողանն աջակցություն է խոստացել Գազայի հատվածի պաղեստինցիներին և քննադատել է Իսրայելի ռազմական գործողությունները` կոչ անելով դադարեցնել գրոհները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |