Թուրքիան սկսում է անօդաչու սարքերի սերիական արտադրություն

Թուրքիան սկսում է անօդաչու սարքերի սերիական արտադրություն

PanARMENIAN.Net - Թուրքիան ծրագրում է հաջորդ տարի սկսել ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրություն, հաղորդել է պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչ Մուրադ Բայար, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

ANKA թռչող սարքերը բանակում կհայտնվի հաջորդ տարվա վերջից ոչ շուտ, ասել է Բայարը:

Թուրքական առաջին հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծման աշխատանքները տարվում են 2004թ-ից: Թուրքիան վերջին տարիներին կենտրոնացել է հայրենական արտադրության պաշտպանական նշանակության արտադրանք ստեղծելու վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---