Վիտալի Կուստով. Հայաստանն ու Ուկրաինան ունեն ընդհանուր թշնամիներ և ընդհանուր բարեկամներ![]() 19 նոյեմբերի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների շարքում յուրաքանչյուր ընտրությունների հետ աճում է հայկական սփյուռքի ներկայացուցիչների թիվը, դա ուկրաինական հանրությանը համայնքի ինտեգրվածության բարձր մակարդակի ցուցանիշ է, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում ասել է «Ֆրազա» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Վիտալի Կուստովը: «Ինձ թվում է, որ բազմաթիվ այլ գործոններից բացի, դա նաև վկայում է հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ Ուկրաինայի բնակիչների աճող վստահության մասին: Ենթադրում եմ, որ Ուկրաինայում հայ համայնքի ազդեցությունը կաճի նաև հետագայում: Եվ դա դրական գործընթաց է, քանի որ Հայաստանը և Ուկրաինան ունեն շատ ընդհանուր պատմական արմատներ, ընդհանուր թշմանիներ և ընդհանուր բարեկամներ»,- հայտարարել է Կուստովը: Ուկրաինայի խորհրդարանում ընտրությունների արդյունքներով երեք հայեր դարձել են պատգամավորներ: Ուկրաինայի Գերագույն ռադայում կաշխատեն Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և անվանի ձեռնարկատեր Նվեր Մխիթարյանը, ինչպես նաև Խարկովի շրջանի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը: Առաջիկայում Ուկրաինայի Հայերի միությունը պլանավորում է հրավիրել բոլոր մակարդակների հայազգի պատգամավորներին ընդհանուր ժողով, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի հայկական սփյուռքի համախմբան հարցեր: ՈՒՀՄ քարտուղարության տվյալներով, տեղի խորհուրդների պատգամավորներ են ավելի քան 30 հայեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |