Արթուր Խաչատուրով. Ինձ համար պատիվ կլինի հանդես գալ Հայաստանի հավաքականում

Արթուր Խաչատուրով. Ինձ համար պատիվ կլինի հանդես գալ Հայաստանի հավաքականում

PanARMENIAN.Net - «Շերիֆի» հայ կիսապաշտպան Արթուր Խաչատուրովը խոստովանել է, որ իր համար պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականում:

«Երբ «Շերիֆը» Չեմպիոնների լիգայում խաղում էր «Ուլիսի» հետ, ինձ զանգահարեցին և առաջարկեցին հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Ես խորհրդակցեցի ծնողներիս հետ և որոշում կայացրեցի հօգուտ Հայաստանի հավաքականի»,- Խաչատուրովի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի խոսքով, նա հայերեն չի խոսում, բայց աստիճանաբար կսովորի այն:

«Հայաստանի հավաքականում կան շատ լեգիոներներ, որոնք խոսում են ռուսերեն: Այնպես որ խաղացողների և մարզիչների հետ ընդհանուր լեզու անպայման կգտնեմ»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---