Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը դարձել են շախմատի փոխչեմպիոններ![]() 19 նոյեմբերի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Մարիբորում (Սլովենիա) ավարտվել է պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը: Երկու հայ շախմատիստներ նվաճել են արծաթե մեդալներ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը մինչև 18 տարեկան տարիքային կարգում 11 տուրերում 7 անգամ հաղթանակ է տարել, 3 անգամ խաղացել ոչ ոքի և միայն մեկ անգամ պարտվել: Նա հավաքել է 8,5 միավոր և դարձել աշխարհի փոխչեմպիոն: Շանթ Սարգսյանը (մինչև 10 տարեկան) նույնպես նվաճել է արծաթ, նա իր ակտիվում ունի 9 հաղթանակ, երկու պարտիաներն ավարտել է ոչ ոքի և 9 միավորով գրավել 2-րդ տեղը: Հայաստանն առաջնությունում մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարիքային կարգերում ներկայացրել են 16 շախմատիստներ: Առաջնությունն ընթացել է շվեյցարական համակարգով 11 փուլերով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |