Գյումրիում չգրանցված ամուսնությունների թիվը գնալով աճում է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Գյումրու անօթևան և սոցիալապես առավել խոցելի ընտանիքներում անհամեմատ մեծ թիվ են կազմում երեխաների վաղ և պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Այդպիսի շատ ընտանիքներում հանդիպում են բավական երիտասարդ տարիքում առանց պետական ձևակերպման ամուսնացած և բաժանված աղջիկների: Բազմաթիվ են նաև այն միայնակ մայրերը, որոնց երեխաներին հայրություն ճանաչված չէ: Շատ երիտասարդ կանայք բառիս բուն իմաստով անպաշտպան են և ամուսիններից բաժանվելուց հետո նրանց երեխաները դրամական օգնություն կամ, այսպես ասած, ալիմենտ չեն ստանում: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը ծայրահեղ աղքատության մեջ ապրող գյումրեցի Պետրոսյանների ընտանիքի մասին է: Նրանց 4 աղջիկներից երկուսը` 19-ամյա Գայանեն և 23-ամյա Արմենուհին, երկու տարի առաջ ամուսնացել են Հայաստանի հեռավոր գյուղերից մեկումում, սակայն կարճ ժամանակ անց բաժանվել և վերադարձել են հայրական տուն: Նրանցից մեծը` Արմենուհին իր 10 ամսական երեխային պահելու միջոցներ չունի, քանի, որ չի ստանում ոչ միայն սոցիալական նպաստ, այլ նաև երեխային հասանելիք ալիմենտը: Իսկ մյուս աղջիկը ` Գայանեն հիվանդ է, սակայն միջոցներ չունենալու պատճառով բուժում չի ստանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |