Ֆուջեյրա օփեն. 6-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը հաղթանակներ են տարել

Ֆուջեյրա օփեն. 6-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը հաղթանակներ են տարել

PanARMENIAN.Net - Ֆուջեյրայի օփեն մրցաշարի (ԱՄԷ) 6-րդ տուրում հայ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը հաղթանակներ են տարել:

Անդրիասյանը սև խաղաքարերով հաղթել է Ռաջպար Անկիտին (Հնդկաստան), իսկ Պետրոսյանը` Աշվին Ջայարամային (Հնդկաստան):

Հաղթանակից հետո հայ շախմատիստներն ունեն 3.5-ական միավոր և կիսում են 14-26-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սերգեյ Ֆյոդորչուկը (Ուկրաինա), ով ունի 4,5 միավոր:

7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները կխաղան միմյանց դեմ:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---