«Անելիք Բանկը» ներդրել է Microsoft Lync հեռահաղորդակցման ծրագիրը![]() 19 նոյեմբերի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ շարունակում է կատարելագործել ու վերազինել իր տեխնիկական բազան` կիրառության մեջ ներդնելով նորանոր գերժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներ: Վերջերս Բանկը ներդրել է «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը, որն իր մեջ ներառում է մի քանի հեռահաղորդակցման միջոցներ: Այն օգտագործողներին հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ իրական ժամանակում, փոխանցել նամակներ, միանալ տեսաձայնային կապի միջոցով, կազմակերպել on-line կոնֆերենցիաներ, քննարկումներ, որն առավելագույնս կխնայի ժամանակը և առավել դյուրին կդարձնի Բանկի աշխատակիցների աշխատանքը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: «Անելիք Բանկ»-ը միշտ էլ կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումը և մշտապես հագեցրել է իր տեխնիկական զինվածությունը նոր համակարգչային ծրագրերով: Ներդրված նոր ծրագիրն առավել կարագացնի Բանկի աշխատակիցների գործունեությունը և կնպաստի առավել արագ և օպերատիվ միմյանց հետ հեռահաղորդակցմանն իրական ժամանակում: Բանկը հետևողականորեն շարունակելու է ուսումնասիրել համաշխարհային նորագույն տեխնոլոգիաների նորամուծություններին և դրանք ներդնել Բանկի տեխնիկական բազայում,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Տեղեկատվական Տեխնոլոգիաների վարչության պետ Վահե Պետրոսյանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |