Խաբարովսկում անցնում են Հայկական մշակույթի օրեր

Խաբարովսկում անցնում են Հայկական մշակույթի օրեր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-22-ը Խաբարովսկում կանցնեն Հայ մշակույթի օրեր: Ամեն տարի թեմատիկ միջոցառումները կազմակերպում է Ռուսաստանի հայերի միության Խաբարովսկի տարածաշրջանային բաժանմունքը՝ Խաբարովսկի մշակույթի նախարարության և ժողովրդների վեհաժողովի աջակցությամբ:

Հայկական մշակույթի օրերը կոչված են ներկայացնելու երկրամասի բնակիչներին հայերի մշակույթն ու ավանդույթները:

Հայկական մշակույթի օրերի շրջանակում կբացվի «Մենք չենք մոռանում մեր արմատները» դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների ցուցհանդեսը, ինչպես նաև «Իմ Հայաստան» ցուցահանդեսը, «Օրհնյալ երկիր Հայաստան» գրքերի ցուցահանդեսը, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---