Գերմանիայում կկայանա ԼՂ մասին համաժողով, հիմնական հարցը` արդարության դերը հակամարտության կարգավորման մեջ![]() 19 նոյեմբերի 2012 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հեսսենի Խաղաղության և հակամարտությունների հետազոտության հիմնադրամը (Peace Research Institute Frankfurt, PRIF) Գերմանիայում կանցկացնի միջազգային համաժողով` «Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության հասնելու գործընթացը. արդարության դերը հակամարտության կարգավորման մեջ» թեմայով: Համաժողովը կկանայա նոյեմբերի 23-27-ը Արնոլդսհայն Ավետարանական ակադեմիայում Ակադեմիական փոխանակման գերմանական ծառայության (DAAD) հովանավորությամբ: Քառօրյա համաժողովին ներկա կլինեն ավելի քան 40 մասնակիցներ, որոնց շարքում` քաղաքականության և գիտության առաջատար ներկայացուցիչներ: Թեմատիկ գերակայություն կդառնա մինչև այժմ քաղաքական և գիտական բանավեճերում բավականաչափ չլուսաբանված հարցը ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ արդարության դերի մասին: «Որքա՞ն արդարություն է պետք խաղաղության համար». այս հարցի դերը կարող է որոշիչ դառնալ, եթե հաշվի առնել խաղաղություն ձեռք բերելու համար երկար և անպտուղ բանակցությունները: Հակամարտող կողմերի չափազանց տարբեր դիրքորոշումների ետևում, հնարավոր է, առկա են արդարության անհամատեղելի հասկացություններ, ուստի Գերմանիայի ԱԳ նախարար Վեստերվելլեի վերջին պահանջը` վերջապես հասնել հակամարտության խաղաղ լուծման, շատ բարդ է թվում, PanARMENIAN.Net ին հաղորդել են հիմնադրամի գլխավոր քարտուղարությունում: Համաժողովի նպատակն է պայմանների վերլուծությունը, որոնց դեպքում այդ հասկացությունները և արդարության պահանջները կարող են հասցվել երկու կողմերի գիտակցությանը: Այպիսով, կարող են փոխզիջման հասնել և ավանդ ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: ԼՂ հակամարտության մասին գերմանացի մասնագետների ներածական զեկույցներից հետո ելույթ կունենան անվանի գիտնականներ Հայաստանից և Ադրբեջանից: Նրանք կառաջարկեն ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հակամարտող կողմերի դիրքորոշումների նկատմամբ քննադատական հայացք: Դրանից հետո պլանավորված է բանավեճ երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների միջև: Բացի դրանից, ռուս և գերմանացի մասնագետները կզեկուցեն իրավիճակի վրա ազդեցության տարածաշրջանային և միջազգային գործոնների մասին: Համաժողովը հնարավորություն կտա Գերմանիայում հանդիպել հակամարտող կողմերի քաղաքական գործիչների և գիտնականներին և կարևոր պլատֆորմ կստեղծի միջազգային և ազգամիջյան երկխոսության համար: Միջոցառումը կանցկացվի ռուսերեն և գերմաներեն լեզուներով` սինխրոն թարգմանությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |