Իսրայելը ՀԱՄԱՍ-ին 36 ժամ է տվել հանդարտվելու համար![]() 19 նոյեմբերի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի իշխանությունները 36-ժամյա վերջնագիր են ներկայացրել ՀԱՄԱՍ-ին: Եթե 36 ժամից Գազայի հատվածից շարունակեն հրթիռներ արձակվել, Իսրայելի իշխանությունները կընդլայնեն ռազմական գործողությունը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվաշ Շտայնիցը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Իարսյելյան բանակային «Գալեյ Ցախալ» ռադիոկայանին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չի դադարեցնի գնդակոծություններն ու ապօրինի զենքի մատակարարումները Գազայի հատված, գործը կարող է հասնել «լիարժեք ռազմական լուծման»: «Մեզ կամ իրավիճակի հանդարտեցում է սպասում, կամ գործողության ուժգնացում»,-հայտարարել է Շտայնիցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |