ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԼՂՀ-ԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ելույթ ունենալով Վարշավայում ընթացող Եվրոպայի Խորհրդի երրորդ գագաթնաժողովում, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները տեսնում է եվրոպական արժեքների հարգանքի համատեքստում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Հայաստանում հավատում են բաց սահմաններով Եվրոպային` առանց բռնության, առանց շրջափակումների, առանց փախստականների: Եվրոպային, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ ժողովուրդների ազատ ընտրության իրավունքը, որտեղ ներկան կառուցվում է անցյալի օբյեկտիվ գնահատականի վրա: Այս համատեքստում մենք տեսնում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Իսկ ավելի հստակ` դե-ֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եվրոպական ինտեգրման գործընթացներին ներգրավելու ձեւաչափի որոնումը»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---