Դարձյալ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է արձանագրվել

Դարձյալ փայտանյութի  ապօրինի տեղափոխման դեպք է արձանագրվել

PanARMENIAN.Net - Բնապահպանական պետական տեսչության կողմից 12.11-16.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 670.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել շուրջ 3.64մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես, անտառների վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0հազ.դրամի ընդհանուր վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 600.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Խախտումներ են հայտնաբերվել նաև հողերի պահպանության ոլորտում:

Կոտայքի Տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից «ԴԳՄՔ» ՓԲ ընկերության պոչամբար տանող թափուկատարի վթարի հետևանքով հողի աղտոտման համար հաշվարկվել է 2.88 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գրանցվել է նաև ապօրինի որսի մեկ դեպք:

Սյունիքի Տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված հրացանը հանձնվել է ոստիկանություն:

Ընդհանուր առմամբ բնապահապանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.36.մլն.դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---