Հարություն Մեսրոբյան. Մեզ սպասում է «2013-ի մարտը», հիասթափություն և արտագաղթ

Հարություն Մեսրոբյան. Մեզ սպասում է «2013-ի մարտը», հիասթափություն և արտագաղթ

PanARMENIAN.Net - 2013 թվականի նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր թեկնածությունը կառաջադրի:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն իր այս պնդումը հիմնավորում է նրանով, որ Ծառուկյանն ունի բարձր վարկանիշ և անտրամաբանական կլինի, եթե նա չառաջադրվի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով մյուս ուժերին՝ քաղաքագետն ասաց, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կկոնսուլիդացվեն ինչ-որ նոր ծրագրի շուրջ, որի հեղինակը փոփոխություններ կխոստանա: Իսկ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծում է, որ քաղաքական վերնախավում չկա կոնսուլիդացնող ուժ. բոլոր ուժերը պառակտող են.«Մեզ սպասում է «2013-ի մարտը», հիասթափություն և արտագաղթ:

1991թվականից ձևավորված վերնախավը պետք է հեռանա, քանի որ այն արգելափակում է Հայաստանի առաջընթացը»,-ասացՀարություն Մեսրոպյանը: Երևանդ Բոզոյանն էլ նկատեց, որ վերնախավի ռադիկալ փոփոխությունը կարող է լինել կամ հեղափոխության տեսքով, կամ դրսից քաղաքական վերնախավի ներմուծով.«Հեղափոխություն տեղի չի ունենա, իսկ դրսից քաղաքական վերնախավ ներմուծելը վտանգավոր է: Դա կսպառնա մեր պետականությանը»,-ասաց նա:

Քաղաքագետը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ մինչ այս պահը միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է պաշտոնապես առաջադրվել և ասաց, որ մյուսների լռությունը ռազմավարության հարց է:

Իսկ ՀարությունՄեսրոբյանի կարծիքով այդ լռությունը ընդամենը սեփական գինը բարձրացնելու նպատակ է հետապնդում:

 Ուշագրավ
---