Արմեն Աղայան. Եթե անցնենք համամասնական ընտրակարգի, գուցե, իշխանափոխությունը ստացվի![]() 19 նոյեմբերի 2012 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Բոլորը հասկանում են, որ խորհրդարանական կառավարման, համամասնական ընտրակարգին անցումը քիչ հավանական է: Ուղղակի ԲՀԿ-ն ձև է գտել, որով այն ուժերը, որոնք կմիանան իրեն, կունենան հիմնավորում: Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքագետ Արմեն Աղայանն իր այս կարծիքին ավելացրեց, որ հիմա էլ ավելի շատ խորհրդարանական պետություն ենք, քան նախագահական և միայն քաղաքական ավանդույթ ու մշակույթ է նախագահին առաջնային կարևորություն տալը: «Խորհրդարանական կառավարումն ու համամասնական ընտրակարգը շատ բան չեն փոխի, բայց կավելանա իրական քվեներով խորհրդարան անցնող կուսակցությունների անդամների թիվը, եթե ֆեոդալական կուսակցությունները դա կանխելու քայլեր չձեռնարկեն», - ասաց Արմեն Աղայան: Նրա խոսքով իշխանափոխության հավանականությունը քիչ ավելի կմեծանա: «Եթե անցնենք համամասնական ընտրակարգի, գուցե, իշխանափոխությունը ստացվի», - ասաց քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |