Ստեփանակերտում հրաժեշտ են տալիս արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկին![]() 19 նոյեմբերի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին կյանքից հեռացավ արցախյան շարժման ակտիվ մասնակից, հասարակական-քաղաքական գործիչ, անվանի մանկավարժ Վիգեն Հայրապետյանը։ Հրաժեշտի պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքում։ Ավելի վաղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վիգեն Հայրապետյանի ընտանիքին, որում մասնավորապես նշվում է. «Խոր վշտով ու կսկիծով տեղեկացանք մեր ժողովրդի արժանավոր զավակ Վիգեն Սուրենի Հայրապետյանի մահվան մասին: Վիգեն Հայրապետյանը մեծ հարգանք էր վայելում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ու Սփյուռքում: Նա մեծ ներդրում ուներ Արցախի Հանրապետության կայացման գործում, եղել է ղարաբաղյան ազատագրական շարժման առաջամարտիկներից, ում ղեկավարությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանը, և հենց նա է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հրապարակել ԼՂՀ հռչակման մասին հռչակագիրը: Անգնահատելի է Վ.Ս.Հայրապետյանի ներդրումը նաև կրթության զարգացման գործում: Նա կրթել և դաստիարակել է բազմաթիվ սերունդների` սերմանելով սերը գիտելիքի և հայրենիքի հանդեպ: Պետությունն արժանվույնս է գնահատել Վիգեն Հայրապետյանի վաստակը` պարգևատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով և պետական այլ պարգևներով, շնորհելով ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Այս ծանր պահին մենք ձեր կողքին ենք և ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավը: Վիգեն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում», հաղորդում է karabakh-open.info-ն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |