Թուրքիան համառորեն ցանկանում է միջնորդել Կովկասում հակամարտությունների լուծմանը

Թուրքիան համառորեն ցանկանում է միջնորդել Կովկասում հակամարտությունների լուծմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան հետագայում ևս ջանքեր կգործադրի Կովկասում խաղաղ երկխոսության և համագործակցության ճանապարհով հակամարտությունների լուծման համար, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Եվրասիական իսլամական խորհրդի համաժողովի բացմանը, երկուշաբթի օրը հաղորդել է TRT Haber-ը: Նրա խոսքով, խաղաղ ճանապարհով հակամարտությունների կարգավորման համար Թուրքիան առաջարկել է «Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ» անվանումով նախաձեռնությունը: Թուրքիան մտադիր է հետագայում ևս զարգացնել այդ նախաձեռնությունը, նշել է Էրդողանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---