ԱԺ փոխնախագահ. Երկրի ղեկավարությունը հաստատակամ է՝ անցկացնելու արդար և թափանցիկ նախագահական ընտրություններ![]() 19 նոյեմբերի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Երկրի քաղաքական ղեկավարությունը հաստատակամ է՝ անցկացնելու արդար և թափանցիկ նախագահական ընտրություններ: Այսօր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի և ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խ Նա բարձր է գնահատել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ բարյացակամ վերաբերմունքը և երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը: Հերմինե Նաղդալյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը և փոխայցելությունները, ինչը, ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանի համար փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարևոր է: Ջոն Հեֆերնը նույնպես կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու համագործակցության աշխուժացումը: Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նաև միջկուսակցական հարաբերություններին, խորհրդարանական այն գործընթացներին, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու ԱԺ վերահսկողական գործառույթները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում խորհրդարանական անցած ընտրություններին, առաջիկա նախագահական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը վերաբերող առաջարկներին և նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք կարևորվել է արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը: Հերմինե Նաղդալյանը շնորհավորել է դեսպանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրման առթիվ: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |