«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» բացում է իր «Դալմա» մասնաճյուղը![]() 19 նոյեմբերի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ նորաբաց մասնաճյուղն արդեն գործում է Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում` «Դալմա Գարդեն մոլ» առևտրաժամանցային համալիրում: Մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: «Դալմա» մասնաճյուղը գործելու է շաբաթական 7 օր ընդլայնված աշխատանքային գրաֆիկով՝ 10:00-ից մինչև 22:00-ն: Նորաբաց մասնաճյուղում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հասանելի է բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը: «Հայաստանի առաջին առևտրաժամանցային համալիրում նոր մասնաճյուղի բացումը ռազմավարական որոշում էր, որը նաև համապատասխանում է բանկի ընդլայնողական քաղաքականությանը: Կարծում եմ, «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներկայությունը «Դալմա Գարդեն մոլ»-ում շահեկան է ինչպես այնտեղ գործող բիզնեսների տեսանկյունից, այնպես էլ կենտրոնի այցելուների համար, որոնք հնարավորություն են ստանում տեղում օգտվել տարբեր բանկային ծառայություններից՝ բանկոմատից, ինտերնետային բանկային ծառայությունից, տարադրամի փոխանակման և այլ գործառնություններից: «Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ երևանցիների առօրյայի անբաժանելի մաս», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: Այսպիսով, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը Երևանի տարբեր համայնքներում կունենա գործող 10-ը մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատներ: Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող ավելի քան 80 երկրներում գործող շուրջ 6900 գրասենյակների միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը, որի ակտիվները 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել են 2,556 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |