«ԵՎՐՈՊԱ» ԲԱՌՆ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶԱԿԻ ՄՈԴԵԼ16 մայիսի 2005 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպա» բառը դադարել է պարզապես մայրցամաքի անուն լինել, այն դարձել է քաղաքական տերմին, որն ավելի շատ ընկալվում է որպես պետությունների հանրակցության նոր` եզակի մոդել, իսկ եվրոպացին` որպես այդ հանրակցության անդամ: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽ գագաթնաժողովում` հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպաները քաղաքական տերմինից վերածվել են սովորական աշխարհագրականի: Ավելին, այդ կառույցի ինստիտուցիոնալ ձեւակերպումն ու հոգեբանական ընտելացումն ընթանում են ձեռք-ձեռքի` ըստ երեւույթին, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ: «Եվրոպան փոխվում է, եւ դա անկասկած պետք է քննարկման նյութ դառնա Եվրոպական կառույցների եւ հաստատությունների բարեփոխմանը համարժեք միջոցներ ձեռնարկելու համար»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ նախագահի խոսքերով` վերափոխման արագությունն այնպիսին է, որ գործընթացն ընդգրկում է մեկ սերնդի կյանքի տեւողություն: «Երբեմն ինձ թվում է, որ այս գործընթացն ունի իր ներքին տրամաբանությունը եւ այնքան էլ կախված չէ քաղաքագետներից»,- նշել է Ռ.Քոչարյանը: Նրա խոսքերով` դա բարձրացնում եւ իմաստավում է պատասխան պահանջող մի շարք հարցեր, մասնավորապես, եվրոպական ինտեգրացիոն գործընթացներն ունե՞ն, արդյոք, աշխարհագրական եւ մշակութային սահմաններ, եւ որտե՞ղ են դրանք, ինչպե՞ս կազդի ԵՄ ընդլայնումն ու հետագա ինստիտուցիոնալիզացիան այլ կազմակերպությունների, այդ թվում ԵԽ-ի ունեցած դերի վրա: «Չէ՞ որ ակնհայտ է, որ ԵՄ անդամ-երկրների համար այդ ակումբը ոչ պակաս գրավիչ է»,- հայտարարել է Ռ.Քոչարյանը: «Ինչպե՞ս պետք է կառուցվեն Եվրոպայի հարաբերությունները մնացյալ աշխարհի հետ, որն ունի այլ պատկերացումներ ու ավանդույթներ»,- ընդգծել է նախագահը: Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին գագաթնաժողովի կազմակերպման համար: Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ ԵԽ անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովը ժամանակին է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |